ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը

Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը
12.03.2024 | 14:35

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի քրիստոնեական ժառանգությունը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանդիսանում է քաղաքկրություն կործանող արհեստածին պետություն։

2024-ի փետրվարի 11-ին Azertac պետական լրատվական գործակալությունը հրապարակեց հերթական տեսանյութը բռնազավթված Ստեփանակերտից։

Տեսանյութի ուսումնասիրությունից հստակորեն երևաց, որ ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը։

Արցախի բռնազավթումից ընդամենը մի քանի օր հետո ադրբեջանցիները տապալել են Քարաշեն գյուղի (Դաշուշեն) մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա տեղադրված 50 մետրանոց լուսատու խաչը:

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի օմբուդսմեն

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ